Անչափ հուզիչ․ Քրիստ Մանարյանը ծննդատան բակից տեսանյութ է հրապարակել․ ահա թե ինչ առիթով

Հանրահայտ հաղորդավար, ռեժիսոր, տաղանդավոր մշակութային անհատ Քրիստ Մանարյանը հուզիչ տեսանյութ է տեղադրել Մարգարյան հիվանդանոցի բակից։ Հիվանդանոցը, ինչպես հայտնի է, ծննդատուն է։

Քրիստ Մանարյանն իր տիկնոջ՝ Նունե Մանուչարյանի հետ եկել է ծննդատան բակ ուրախալի առիթով․ նրանք այնտեղ անհամբերությամբ սպասում են իրենց առաջին թոռնիկի լույս աշխարհ գալուն։

Քրիստ Մանարյանն ու Նունե Մանուչարյանը մի աղջիկ ունեն՝ Լիլիթ Մանարյանը, որը նախորդ տարի է ընտանիք կազմել։ Իրենց դստեր առաջնեկի լույս աշխարհ գալուն Լիլիթի ծնողները մեծ հուզմունքով են սպասում։ Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է ապագա տատիկ Նունե Մանուչարյանը շրջում բակում։

Քրիստ Մանարյանը կից գրել է հետևյալը․ «Իմ երբևէ տեսած Երևանյան ամենախաղաղ, ամառային գիշերներից մեկը՝ Մարգարյանի բակում սպասում էինք Մերիի ծնվելուն։ Երեք ապագա մայրիկներ էին, երեքի անունն էլ՝ Լիլիթ»։

Քրիստ Մանարյանի տեղադրած հուզառատ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: