Լուսանկարչական հետաքրքիր նախագիծ է իրականացվել, որի արդյունքը պարզապես ապշեցուցիչ է։ Լուսանկարիչ Ֆրանսուա Բրյունելը, որ կանադացի է, շրջել է տարբեր վայրերում և լուսանկարել է իրար անչափ նման մարդկանց։

Նայելով լուսանկարչի ստացած կադրերին, կարելի է կարծել, թե կադրերում երկվորյակների զույգեր են պատկերված, սակայն այդ կարծիքը սխալ է։

Հետաքրքիրն այն է, որ այդ մադիկ իրար հետ որևէ ազգակցական կապ չունեն, բայց շատ նման են իրար։ Նա այդ աշխատանքն իրականացնում է ավելի քան տասը տարի։

Այդ տասը տարիների արդյունքում Ֆրանսուա Բրյունելը կարողացել է լուսանկարել միմյանց նման մոտ երկու հարյուր զույգի։

Լուսանկարիչը խոստովանում է, որ այքան է տարված իր աշխատանքով, որ զույգերին կարողանում է գտնել նաև ծանոթների ուղղորդմամբ ու խորհրդով, քանի որ շատերը գիտեն իր ծրագրի մասին։

Նա շարունակում է իրականացնել իր ինքնատիպ նախագիծը՝ անմահացնելով իրար հետ կապ չունեցող, բայց միմյանց անչափ նման մարդկանց։