Անչափ զվարճալի կադրեր Արամեի ընտանեկան առօրյայից․ անհնար է զսպել ծիծաղը

Թովմասյան Աննան հերթական զվարճալի ընտանեկան տեսանյութն է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ընտանիքի ավագ զավակը՝ Աննա Մարիան զվարճանում՝ սիրելի հայրիկի մազերը սանրելով։ Աննան փորձում է ձևափոխել հայրիկի սանրվածքը։

Դա ուրախացնում և զվարճացնում է Արամեին, չանայծ որ մազերը սանրելիս աղջիկը նաև ցավացնում է նրան։ Այս ամենը կողքից դիտում և ծիծաղում է ընտանիքի կրտսեր անդամը՝ Արամեի որդին։

Նշենք, որ Արամեն այն հանրահայտ դեմքերից է, որ ամբողջովին նվիրված է ընտանիքին, իր ազատ ժամանակը հենց ընտանիքի անդամների հետ է գերադասում անցկացնել, իսկ իր սոցհարթակում հիմնականում ընտանեկան կադրեր է հանրայնացնում։

Նույն կերպ է վարվում նաև Արամեի կինը, որը չնայած մասնագիտական գործունեություն է ծավալում, սակայն օրվա զբաղվածության հիմնական մասը դարձյալ ընտանիքին, երեխաներին ու ամուսնուն է նվիրում։

Արամեի ընտանեկան  զվարճալի դրվագներից մեկը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: