«Աննկարագրելի գեղեցկություն․․․ անպայման եկեք և ձեր աչքերով տեսեք»․ Ժաննա Լևինայի հրապարակումը Նորավանքից

Հանրահայտ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն իր տիկնոջ հետ շարունակում է գտնվել հայկական տարածաշրջանում։ Նրանք շրջում են հայկական բնակավայրերի հետաքրքիր անկյուններում՝ բացահայտելով Հայաստանը յուրովի։

Մինչ Գարիկ Մարտիրոսյանը ժամանակ է անցկացնում ընկերների հետ հանդիպումներում, նրա գրող տիկինը ոչ միայն մանրամասնորեն ճանաչում է Հայաստանը ու հիանում հայկական բնաշխարհով, այլ նաև իր հետևորդներին է ծանոթացնում մեր երկրին։

Ժաննան հերթական անգամ այցելել է հայկական պատմական վայրերից մեկը՝ Նորավանք՝ տեղանքի ու եկեղեցու պատմությունը ներկայացնելով նաև իր հետրոդներին։ Ժաննան այսպես է Նորավանքը ներկայացրել ընկերներին․

«Հայկական վանական այս համալիրը, որը կառուցվել է XIII-XIV դարերում, Երևանից 122 կմ, Արենի գյուղի մոտ Արփա գետի վտակի նեղ ոլորապտույտ կիրճի եզրին է, կան ինքնատիպ, նեղլիկ աստիճաններ։

Գեղեցկությունն աննկարագրելի է, անպայման եկեք և տեսեք ձեր սեփական աչքերով»,- հորդորել է Ժաննա Լևինան՝ հրապարակելով իր լուսանկարներից մեկը, որն արվել է իր նկարագրած տեղում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: