Աննա Մանուչարյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել՝ ասելով, որ միասին մասնակցել են Մալենայի համերգին

Աննա Մանուչարյանը մշակութապես շատ հագեցած միջավայրում է մեծացել։ Նրա հայրը երաժշիտ է, Կոնսերվատորիայի դասախոսներից մեկն է։ Աննան հայրիկից ժառանգել է երաժշտական նուրբ ընկալում, որն էլ դստերն է փոխանցել։

Ժամանակին ներկայիս արտիստուհին քայլեր է արել նաև երգարվեստի ոլորտում, սակայն հետո չի շարունակել այդ ուղին։ Չնայած Աննան երաժշտական գծով չի գնացել, սակայն նրա եղբայրը գնացել է՝ դառնալով դաշնակահար և գործիքավորող։

Աննայի մայրը մանկավարժ է։ Նա տարիներ շարունակ մայրենի լեզու և գրականություն է դասավանդել ու դասավանդում սերունդներին։

Աննայի մայրիկը Մարիտրոսյան Արմենուհին է, որն ավելի քան երեսունյոթ տարի մանկավարժական գործունեություն է ծավալում կրթության ոլորտում։

Աննան մշտապես հպարտանում է իր ծնողներով ու դսուստրով։ Մալենայի ելույթներին Աննան հաճախ հենց մայրիկի հետ է ներկա գտնվում։

Ահա իր հարթակում հիշելու համար Աննան տեղադրել է իր ու մայրիկի համատեղ լուսանկարներից մեկը՝ նշելով, որ համերգը շատ ջերմ մթնոլորտում է անցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: