Հակոբյան Աննան սիրելի ամուսնու ու չորս զավակներից երեքի հետ կիրակնօրյա հանգստյան ժամանցը մշակութային միջավայրում են անցկացրել։

Նրանք միասին այցելել են Ազգային պատկերասրահ՝ հիանալով հատկապես Այվազովսկու կտավներով։ Աննա Հակոբյանը պատկերասրահի այցի մասին ու իրենց ընտանեկան ժամանցի բովանդակության մասին նկարագրող մի քանի կադրեր է հրապարակել։

Կադրերում երևում է, որ ծնողներին ուղեկցում են Արփին, Շուշանը և Աշոտը։ Նրանք բավականին բարձր տրամադրություն ունեն։ Հավելենք, որ Աշոտը այս փուլում բավականին լրջորեն հետաքրքրված է նկարչական արվեստով։

Նրան հետաքրքրում է հատկապես ժամանակակից նկարչություն ը։ Նա ինքը նույնպես փորձում է իր մտքերն ու հույզերը կտավների, գույների միջոցով արտահայտել։

Վերջերս մի նկարչական ցուցադրություն էր եղել, որին իր ինքնատիպ կտավներով մասնակցել էր Նաև Աշոտը։

Ցուցարդությանը ներկա գտնվողներից բավականին դրական արձագանքներ հնչեցին ցուցադրության ու կտավների մասին, որոնք յուարտեսակ գործեր էին։