Աննա Հակոբյանն Արփիի հետ գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել

Աննա Հակոբյանն իրեն բնորոշ կանոնավորությամբ շարունակում է զբաղվել հանրային լայն գործունեությամբ՝ միաժամանակ չափավոր ներկայացնելով արածն ու անելիքները։ Նա ակտիվորեն այցելում է հայաստանյան մարզային հատվածներ։

Աննա Հակոբյանը նախընտրում է անձամբ լինել հայաստանյան տարբեր անկյուններում, անձամբ ուսումնասիրել առկա իրավիճակը, հետաքրքրվել խնդիրներով, զրուցել համայքների սովորական բնակիչների հետ՝ ծանոթանալով նրանց հոգսերին։

Բազմաթիվ այցելությունների արանքում Աննա Հակոբյանը նաև ժամանակ է գտնում իր զավակների հետ շփվելու։ Մայրական հոգածության կարիք հատկապես փոքրիկ Արփին ունի։ Աննա Հակոբյանն աշխատում է չանտեսել նաև Արփիի մանկական ցանկությունները։

Նա Արփիի հետ ըստ անհրաժեշտության դպրոցական էքսկուրսիաների է մեկնում, շփվում է Արփիի միջավայրի հետ։ Աննա Հակոբյանը նոր կադրեր է տեղադրել իր հարթակում, որոնցում նա փոքրիկ Արփիի հետ է։

Կադրերը տպավորիչ են։ Նրանք գտնվում է կառավարական առանձնատան գավիթում։ Աննա Հակոբյանն ամբողջովին սև երանգի մեջ է, իսկ Արփին՝ սպիտակի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: