Աննա Հակոբյանի մասին վերջերս շատերը սկսել են քննադատական տեսանկյունից արտահայտվել, քանի որ նա Արցախի համար բարդ, շրջափակման օրերին իր սոցհարթակում ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է, թե նա ինչպես է մոմերի լույսի ներքո ֆուտբոլ դիտում։

Ինքը՝ վարչապետի տիկինը, այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել իրեն ուղղված քննադատական խոսքերին։ Փոխարենը շարունակում է իր գործուն ակտիվությամբ հանդես գալ։ Նախօրեին նա հանդիպել էր հայաստանյան մի քանի արտադրողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին։

Այսօր նա եղել է Ջերմուկում, Ջերմուկից լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է հյուրընկալվել մի ընտանիքի, ընտանիքի երկու դուստրերի հետ միասն զարդարել նրանց տան տոնածառը։

Լուսանկարները պայծառ են, լավ տրամադրություն փոխանցող։ Աննա Հակոբյանը երկու աղջիների հետ փորձում են փայլերով ու տոնական լույսերով պատել տան փոքրի տոնածառը։ Աննա Հակոբյանը նշել է նաև աղջիկների անունները՝ Վարդուհի և Անի։