Հետմիջօրեին լուրեր տարածվեցին այն մասին, որ վարչապետի պաշտոնակատարի տիկինը գտնվում է Սյունիքում։

Դրանից քիչ անց Ա․ Հակոբյանի սոցհարթակում հայտնվեցին լուսանկարներ և տեղեկություն այն մասին, թե ինչու է Ա․ Հակոբյանը գտնվում այնտեղ։

Ըստ այդմ պարզ է դառնում, որ Ա․ Հակոբյանը Սյունիք է մեկնել տեղի դպրոցներից մեկի վերանորոգված մարզադահլիճի բացմանը մասնակցելու։

Ընդ որում, նա այնտեղ մեկնել է Լենա Նազարյանի հետ։ Տիկնայք Սյունիքում մասնակցել են Գորիսի՝ Սերո Խանզադյանի անունը կրող թիվ վեց դպրոցի մարզադահլիճի բացմանը։

Մարզադահլիճը վերանորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների հաշվին, իսկ դպրոցի ընտրությունը կատարվել է Հանրայինով հեռարձակվող «Մանկական լիգա» հայտնի խաղի արդյունքների հիման վրա։ Ա․ Հակոբյանը տեղեկացնում է, որ սա մարզի չորրորդ վերանորոգված մարզադահլիճով դպրոցն է։

Ա․ Հակոբյանը և Լենա Նազարյանը ներկա են եղել մարզադահլիճում աշակերտների տարբեր խաղերի անցմացմանը, շրջել են դպրոցում և Գորիսի որոշ հատվածներում։