Նախօրեին Երևանում տեղի է ունեցել կարևոր մշակութային իրադարձություն։ Երևան է ժամանել իտալացի տաղանդաշատ ու հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինա, ով ելույթով հանդես է եկել Օպերայի թատրոնի բեմում։ Երգիչը աշխարհի ամենահայտնի տենորներից մեկն է։

Այդ նշանակալի արարողության բացումը տեղի է ունեցել հայազգի տաղանդաշատ երաժիշտ Վահագն Հայրապետյանի ջազային կատարմամբ։

Մինչ Ալեքսանդրո Սաֆինայի ելույթով հանդես գալը Վահագն Հայրապետյանը ջազային կատարմամբ է հանդես եկել՝ նվագելով իր տրիոյի հետ միասին։

Համերգն ընթացել է հայկական սիմֆոնիկ նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ, իսկ դիրիժորը եղել է Նիկոլա Սիմոնին։ Երաժշտական երեկոն շատ ջերմ միջավայրում է ընթացել։ Ներկաները մեծ հաճույք են ստացել բարձրաճաշակ երաժշտական կատարումների ունկնդրումից։

Նշանակալի երաժշտական երեկոյին ներկա է եղել նաև Աննա Հակոբյանը։ Հանրայնացվել է Աննա Հակոբյանի լուսանկարը համերգասրահից։

Լուսանկարում Աննա Հակոբյանը շատ շքեղ տեսք ունի։ Վերջերս նա կտրուկ ոճափոխության է գնացել՝ փոփոխելով վարսերի երանգը։