Աննա Հակոբյանը մինչ վարչապետի տիկին դառնալը բավականին ակտիվ լրագրող էր, ով նաև զբաղվում էր իրենց ընտանեկան թերթի խմբագրական աշխատանքներով։

Հետհեղափոխական ժամանակաշրջանում Աննա Հակոբյանը առավելաբար հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա զբաղվում է նաև իր երեխաների հետ կապված մայրական հոգսերով։

Աննա Հակոբյանը բավականին պասիվ է վերջին շրջանում։ Նա իր հարթակում գրեթե որևէ հրապարակում չի անում, լուսանկարներ չի տեղադրում։ Հետպատերազմյան նրա ակտիվությունը պատճառ դարձավ տարաբնույթ մեկնաբանությունների, որից հետո Աննա Հակոբյանը կտրուկ նվազեցրել է իր սոցհարթակային ակտիվությունը։

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա բոլորովին նոր կերպարով է հանդես գալիս։ Լուսանկարներում երևում է, որ վարչապետի տիկնը կտրուկ ոճափոխության է դիմել։

Նա բավականին կարճացրել է իր մազերը՝ փոխելով նաև մազերի գույնը։ Աննա Հակոբյանը նոր կերպարում դեղին մազեր ունի։ Լուսանկարներում վարչապետի տիկինը նաև շքեղ մորթե հագուստ է գրում։