Ալեն Սիմոնյանն ու տիկինը՝ Մարիամը, շատ ջերմ փոխհարաբերությունների մեջ են։ Այս է վկայում նրանց երկուսի սոցհարթակային հրապարակումների բնույթն ու բովանդակությունը։

Մարիամը վերջերս երկրորդ անգամ է մայրացել։ Նա տղա բալիկ է լույս աշխարհ բերել, ում Էրիկ են անվանել։

Մարիամը հաճախ է Էրիկի հետ կապված իր ուրախություններով կիսվում նաև իր սոցհարթակը հետևող օգտատերերի հետ։

Նշենք, որ իր հրապարակումներում Մարիամը փորձում է պահել հավասարության սկզբունքը՝ անդրադառնալով նաև դստերը՝ Վիկտորիային, ով այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել։

Վիկտորիան ուսանում է Պուշկինի անվան դպրոցում։ Մարիամը նոր ֆոտոշարք է տեղադրել։ Ֆոտոշարքում երջանիկ մայրիկն է՝ իր երկու բալիկների հետ։

Հատկանշական է, որ լուսանկարներում հատկապես ուրած ժպտում է Էրիկը։ Օգտատերերը նկատել են, որ Էրիկն առավել նման է մայրիկին, իսկ Վիկտորիան՝ մայրիկին։

Շատերն են ջերմ մեկնաբանություններ թողել Մարիամ Մարգարյանի տեղադրած ֆոտոշարքին։