Անմահացած հերոս Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է․ մանրամասներ տաղանդավոր երիտասարդի մասին

Տաղանդաշատ երիտասարդ Նորիկ Գասպարյանը ապրիլյան չորսօրյա մարտերի թանկագին կորուստներից է։ Նա ծնունդով Կապանից է։ Նորիկը երեք տարեկան է եղել, երբ ընտանիքը որոշել է տեղափոխվել և միառժամանակ բնակվել Ռուսաստանում։

Դպրոցական կրթությունը ստացել է Կրասնոդարի միջնակարգ դպրոցներից մեկում։ Երեք տարի այնտեղ սովորելուց հետո տեղափոխվել է հայրենիք ու շարունակել ուսումը Կապանի միջնակարգ դպրոցում։

Նորիկն առանձնահատուկ սեր է ունեցել պարի և պարարվեստի նկատմամբ։ Հենց պարարվեստի հանդեպ մեծ սերն էլ Նարիկին տանում է Մանկավարժական համալսարան՝ Կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժին։

Շուտով Նորիկը ձևավորում է իր պարի խմբակը։ Նա տարեց տարի հաջողություններ է գրանցում պարի ասպարեզում՝ արժանանալով վաստակավոր պարողի կոչման։

2014 թվականին տաղանդավոր երիտասարդը անցնում է պարտադիր զինվորական ծառայության։ Նրա զինծառայությունը ևս փայլուն ընթացք է ունենում։ Դառնում է տանկի հրամանատար։

2016 թվականի ապրիլյան մարտերին մասնակցելիս Նորիկը կյանքը տալիս է հայրենի սահմանների անառիկությունը հսկելիս։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: