Անմահացած հերոս Արտաշես Մարտիրոսյանի հերոսական պատմությունը. ճանաչենք մեր հերոսներին

Արտաշես Մարտիրոսյանն ընդամենը տասնութ տարեկան էր և նոր էր զորակոչվել բանակ: Նա Քաջարանից էր: Արտաշեսն ընտանիքի միակ զավակն էր, լույսն ու հենարանը: Կենսախինդ, ազնիվ, ակտիվ երիտասարդ, ով միջավայրում անմիջապես աչքի էր ընկնում իր աշխուժությամբ:

Արտաշեսն ուներ բռնկուն բնավորություն, իսկ բնույթով ընկերասեր ու նվիրված մարդ էր: Դպրոցն ավարտելուց հետո ուշիմ երիտասարդն ընդունվել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի ՝ Տեղեկատվական Տեխնոլոգիաների ֆակուլտետը:

Նա երազում էր ծրագրավորող դառնալ, սակայն, ցավոք սրտի, այդպես էլ չհասցրեց վայելել ուսանողական կյանքի քաղցրությունն ու հաղթահարել մասնագիտական կայացման ուղու դժվարությունները:

Արտաշեսը բանակ էր զորակոչվել ամռանը: Ծառայությունն անց է կացրել Մարտունիում: Ընդամենը երեք ամսում ընդունակ երիտասարդն հասցրել էր դառնալ հրետանավոր: Արցախյան պшտերшզմի մեկնարկից Արտաշեսն ակտիվորեն մասնակցել է գործողություններին:

Մինչ հոկտեմբերի քսանյոթը՝ մեկ ամիս շարունակ, Արտաշեսն ընկերների հետ հաջողությամբ կարողացել է մшրտեր վարել: Հոկտեմբերի քսանյոթին նահանջի հրաման են ստացել, սակայն Արտաշեսը չի նահանջել, նա ցանկացել է բոլոր uնшրյшդները կրшկել, նոր նահանջել, որ չմնա հակառակորդին: Հենց այդ ժամանակ էլ հերոս զինվորը զոհվել է՝ բռնելով անմահության ուղին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: