Անմահացած հերոս Անդրեասը պայքար է մղել շուրջ 31 օր. ճանաչենք մեր հերոսներին

Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից է: Նա ծնվել է 2001 թվականին: Տասնիննամյա երիտասարդը ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի սան էր:

Համալսարանական ուսումը կիսատ թողնելով՝ Անդրեասը զորակոչվում է բանակ՝ ծառայության անցնելով Ասկերանի զորամասերից մեկում:

Պատերազմի մեկնարկի հենց ամենասկզբից Անդրեասը ներգրավվել է մարտական գործողությունների մեջ և հերոսական պայքար մղել շուրջ երեսունմեկ օր: Հոկտեմբերի քսանութի թեժ մարտերի ժամանակ Անդրեասը ծանր վիրավորում է ստանում:

Մինչ վիրավորվելը նա ընկերներից մեկին է տալիս հորեղբոր որդու հեռախոսահամարը՝ պատվիրելով իրեն մի բան լինելու դեպքում նրան զանգեն, այլ ոչ թե իր ծնողներին՝ նախապես պատկերացնելով ծնողների հավանական ապրումները:

Անդրեասի կյանքի համար բժիշկները պայքարում են շուրջ յոթ օր, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չի հաջողվում:

Նա անմահանում է, սակայն նրա հերոսական պայքարի պատմությունն անմահացրել է նրա անունը Արցախի համար մղվող պայքարի պատմության հերոսական էջերում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: