Անհավանական, բայց իրական պատմություն. 39 տարեկանում կինը 38 երեխա է լույս աշխարհ բերել. ահա թե որն է գաղտնիքը

Ինչպես հայտնի է, հայազգի հաղորդավար Վարդան Սարգսյանը շրջում է աշխարհով մեկ, ծանոթանում և իր հեռուստադիտողներին էլ ծանոթացնում է աշխարհի բացառիկ և ուշարժան դեպքերի ու իրողությունների հետ:

Նրա հերթական կանգառն Աֆրիկայում է: Վարդան Սարգսյանն Աֆրիկայում հանդիպել է մի կնոջ, ով ծննդաբերության ռեկորդ է սահմանել՝ 39 տարեկանում 38 երեխա լույս աշխարհ բերելով:

Վարդան Սարգսյանը մանրամասնել է այս բացառիկ ու անհավանական թվացող դեպքի հանգամանքները: Կնոջ անունը Մարիան Նաբաթանզի է:

Նրա օրգանիզմն ունի յուրօրինակ առանձնահատկություն, ինչի շնորհիվ նա յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ միանգամից մի քանի երեխա է լույս աշխարհ բերում:

Կինն իր առաջին բալիկին տասներեք տարեկան հասակում է լույս աշխարհ բերել:

«Նա 5 անգամ երկվորյակներ է լույս աշխարհ բերել, 4 անգամ՝ եռյակ, և հինգ անգամ՝ քառյակ»,- պատմում է Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ ընտանիքն այժմ ապրում է բետոնե փոքրիկ տնակում, իսկ երեխաների վերջերս հայրը հեռացել է տնից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: