Անմահացած հերոս Հայկ Մկրտչյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա հերոսական ուղու մասին․ ճանաչենք մեր հերոսներին

Անցյալ տարվա աղետալի պատերազմի թանկագին կորուստներից է Հայկ Մկրտչյանը, ով այսօր կնշեր ծննդյան տարեդարձը։ Հայկի հարազատները կարոտով հիշում են, թե Հայկն ինչպես էր սիրում իր ծառայակից ընկերներին։

Նա մայրիկին խնդրել է, որ նրա թխած տորթը հնարավորինս մեծ լինի, որ բոլոր ընկերներին բաժին հասնի։

Հայկը բացառիկ հասունությամբ էր վերաբերվում իր գործունեությանը, նույն լրջությամբ ու գիտակցաբար էլ Հայկի հարազատներն էին նրան վերաբերվում։

Հայկի դեռ մանկուց փայլել է մաթեմատիկայի իմացությամբ և բացառիկ ընդունակություններով։ Հայկը պատերազմական գործողությունների նախ մասնակցել է Տավուշի ամառային հանրահայտ դեպքերի ժամանակ։

Աշնանը նոր մարտերի մեկնարկից հետո Հայկը պատրաստ ու անհամբերությամբ սպասել է, թե երբ մարտերին ներգրավվելու հնարավորություն ու հրաման կստանա։

Հրամանը ստանալուն պես Հայկը պատրաստակամորեն ներգրավվել է մարտերի մեջ՝ հերոսաբար պայքարելով ու անմահանալով՝ որպես նվիրյալ ու խիզախ հայորդին։

Հայկն ընտանիքի միակ տղա զավակն էր, քույրերը նրան անափ կարոտով են հիշում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: