Անի Քոչարն իր մայրիկի ծննդյան օրվա կապակցությամբ հրապարակել է ընտանեկան ջերմ կադրեր։ Նա գրել է, թե որքան նվիրված է մայրիկը դստերն ու թոռներին: Անին, որ հրապարակման մեջ իր սերը և գնահատանքը չի զլացել, գրել է. «Ամենաանձնուրաց ու նվիրված մայրն ու տատը, որ երբևէ տեսել եմ: Մամ ջան, աշխարհի հետ էլ որ սիրտդ չափել, էլի մեծ է նա, մեծ է ու անգին»:

Շնորհավորանքներն ու սիրո խոսքերն այս օրը հատկապես առանձնանում են, քանի որ դրանք ոչ միայն վերաբերում են մայրիկին, այլև լի են անձնական ջերմությամբ ու երախտագիտությամբ։

Անի Քոչարը սկսել է ստեղծագործել դեռևս 14 տարեկանում և նրա հոդվածները սկսել են տպագրվել մամուլում: Այնուհետև ուսումը շարունակել է մայր բուհում՝ Լրագրության ֆակուլտետում: Այդ ժամանակվանից Անին ունեցել է երկու նվիրական երազանք․ ցանկանում էր գործունեույթուն ծավալել մեդիադաշտում ու նորաձևության ոլորտում: Նրա խոսքով իր երազանքները ամբողջությամբ իրականացել են։

Իր լավագույն տարիներն է համարում, երբ տպագրում էր «Ես» երիտասարդական ամսագիրը, որում բացի շոու բիզնեսին վերաբերող թեմաներից, արծարծվում էին երիտասարդների խնդիրներն ու հետաքրքությունները:

Անի Քոչարի խոսքով իսկական երջանկությունը այն դեպքում է լիոնւմ, երբ մարդը իրագործում է իր երազանքները: Անին մշտապես պայքարել է կարծրատիպերի դեմ: Շրջապատի մարդիկ զարմքն էին ապրում, երբ նա միաժամանակ զբաղվում էր մոդելինգով և հանդես էր գալիս պոդիումում։ Մարդկանց զարմացնում էր այն, որ նույն անձը կարող է և լրագրող և մոդել:

Նրա պատմությունն իսկապես կարող է օրինակ լինել շատերի համար։ Չնայած նրա կյանքում շատ դժվարություններ են նաեղել, բայց նա երբեք չի հանձնվել։