Անի Խաչիկյանն անկեղծացել է համբույրի տեսարաններում նկարահանվելու, միայնակ մայր լինելու և այլ անձնական ու մասնագիտական թեմաների շուրջ

Մեր ժամանակի ամենից հետաքրքիր արտիստուհիներից Անի Խաչիկյանն իրեն բնորոշ անմիջականությամբ անկեղծացել է մի շարք նուրբ անձնական ու մասնագիտական հարցերի շուրջ։

Անին խոստովանում է, որ ֆիլմերում համբույրի կամ սեքսուալ կադրերն իրեն հեշտորեն չեն տրվում։ Նա որպես մարդ ներսից անջատվում է, գործում է իր միջի դերասանուհին։

Անին խոստովանում է, որ իր համար բավականին դժվար է եղել Սոսի հետ համբույրի տեսարանի նկարահանումը։

Անին շատ նուրբ կետ է համարում մարդու անձնական տիրույթը։ Նրա համար անընդունելի է, երբ նույնիսկ մտերիմ մարդիկ փորձում է միջամտել այդ նուրբ հարցին։

Անիի համար միայնակ մայր լինելն ամենևին էլ ցավոտ թեմա չէ, նրա համար ցավոտ է այդ թեմային հասարակության արձագանքը։

Անին ամեն կերպ փորձում է ներդաշնակ ձևով իր բալիկին՝ Տեսլային տալ լիարժեք կյանք մտնելու բոլոր հմտությունները դեռ այս տարիքից։

Շատ նուրբ թեմաների մասին Անի Խաչիկյանի անկեղծ խոստովանությունները կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: