Անի Երանյանի ընտանեկան կարգավիճակի մասին շատերը գիտեն Անիի հարցազրույցներից։ Անին եղել է մոտ մեկ տարեկան, երբ նրա ծնողները բաժանվել են։ Անիի հայրը Հայաստանից հեռու է եղել, իսկ մայրը՝ Կարինեն, Անիին մեծացրել է իր ծնողների հետ միասին։

Անին խոստովանում է, որ իր համար ուժեղ տղամարդու էտալոնն իր մայրիկի հայրն է՝ պապը։ Անին տասներորդ դասարանում է սովորել, երբ պապիկը մահացել է։ Նա բավականին ծանր է տարել այդ շրջանը։

Անին ներկայում հրաշալի հարաբերություններ ունի իր հայրիկի երկրորդ ընտանիքի, նրա տղայի հետ։ Այդ հարաբերությունների համար նա շնորհակալություն է հայտնում իր մայրիկին։ Նրա մայրիկը բացառիկ մարդկային հատկանիշներով կին է։

Անին զարմանքով է արձանագրում, որ հայրիկի կինն ու իր մայրը շատ լավ հարաբերություններ ունեն։ Նրանք այնքան մտերիմ են, որ Անիի նախաձեռնությամբ միասին մեկնել են հանգստի։ Այս և այլ մանրամասների մասին պատմող տեսանյութը՝ կից։