Երկու հաջողակ հաղորդավարներ ու լրագրողներ միասին զրուցել են իրենց հաջողության ու հաղորդումների հետաքրքիր, կողքի աչքի համար աննկատելի իրողությունների մասին, որոնք շատ կարևոր ու էական նշանակություն ունեն։

Նրանք երկուսով էլ շատ անկեղծ միջադեպեր են պատմել, որոնք նաև բացահայտում են, թե մարդկային ինչ որակներ ունեն երկու հաղորդավարները։ Նրանք գրեթե միաժամանկ են սկսել իրենց յութուբյան հաղորդումների շարքը՝ ունենալով լավ արդյունք։

Մհերը խոստովանում է, որ ամերիկյան կյանքը նրան շատ ավելի հանդուրժող է դարձել, բարիացել է՝ ընկալելով ու հասկանալով տարբեր խառնվածքի անհատներին։

Մհերը, կարևորելով լրագրողական ոլորտի գրագետ ու ճիշտ օգտագործումը, Ամալյային հարցեր է տալիս հյուրերի ընտրության հարցում՝ փորձելով ճշտել, թե նա հյուրեր հրավիրելիս արդյոք հաշվի է առնում, թե ում է հյուր հրավիրում ու օգնում, որ հայտնի դառնա։

Այս թեմայի մասին խոսելիս երկու հաղորդավարներն էլ խոստովանում են, որ ունեցել են հյուրեր, որոնց հետ հարցազրույցը շատ անհաջող ու չստացված է եղել՝ մնալով առանց հանրայնացման։