«Անընդհատ մտածել եմ՝ գրե՞մ այս մասին, թե՞․․․» Աշոտ Տեր-Մինասյանի կարևոր դիտարկումը

Աշոտ Տեր-Մինասյանը գրում է․ «Անընդհատ մտածել եմ՝ գրե՞մ այս մասին, թե՞․․․ Հարգելի ՖԲական «պոետներ» և «արձակագիրներ» /Խոսքս չի վերաբերում մի քանի իրոք տաղանդավորներին, որոնց անունները միտումնավոր չեմ նշում, քանզի նրանք դրա կարիքը չունեն/, շատ էլ համացանցը ազատ հարթակ է, ուրեմն այն պիտի հեղեղե՞ք ձեր անարվեստ «արվեստո»։

Լավ, գոնե մեկ իրոք մտերիմ ընկեր չունե՞ք, որ բացատրի, թե ինչ ծիծաղելի վիճակում եք հայտնվում։ Մյուս կողմից էլ անտաղանդը հենց այն պատճառով է անտաղանդ, որ երբեք չի գիտակցելու իր անտաղանդությունը։ ՈՒրեմն երևի ճիշտ կլինի խոսքս ուղղեմ անտաղանդների երիկրպագուներին։ Հասկանու՞մ եք, թե ինչ վատություն եք անում հեղինակին ձեր շարած սրտիկներով, հիացմունքի «համբույրներով» ու «ծաղկեփնջերով»․ էլ չեմ խոսում ճոռոմ գովեստնորի մասին։

Շատ էլ թե այդ «հեղինակը» կարող է լինել ձեր բարեկամը կամ մտերիմը։ Մտածե՞լ եք, որ հարթակում կան օգտատերեր, որոնք կրթության ու մակարդակի բերումով տակավին այնքան էլ չեն զանազանում արվեստը ոչ արվեստից, և ձեր «մեկնությունները» կարող են իսպառ կասեցնել գեղարվեստը ընկալելու նրանց հնարավորությունները։

Գրառումս որևէ անհատի մարդկային կամ հասարակական վարկանիշը նսեմացնելու միտում չունի։ Ընդհակառակը՝ սիրենք մեր մերձավորներին, շատ ու շատ հարցերում լինենք նրանց կողքին, բայց հենց այդ սերը պետք է դրսևորվի նաև նրանց կեղծ գովեստներով չզարդարելուն, որը համարժեք է ԽԱՓԵԼՈՒՆ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: