Անահիտ Սիմոնյանի և որդու՝ Արմանի ամանորյա գեղեցիկ ժամանցը․ հուզիչ տեսանյութ

Հայկոյի հետ կատարվածից հետո Անահիտն իր առջև խնդիր է դրել որդու կյանքը լցնել հետաքրքրություններով ու կրկնապատկված սիրով, որպեսզի հայրիկի ֆիզիկական բացակայությունը Արմանի մանուկ հոգին հնարավորինս քիչ ցավեցնի։

Անահիտը երբեմն Արմանի համար իր կազմակերպած ժամանցային տեսանյութերով կիսվում է նաև հետևորդների հետ՝ այդպիսով նաև օրինակ ծառայելով մյուսներին, որ կարողանան իր պես հաղթահարել դժվարությունները։

Հերթական անակնկալն Արմանի համար Անահիտը կազմակերպել է Երևանի կենտրոնական հատվածում կազմակերպված ամանորյա թեմատիկայով ձմեռային այգու բացման արարողության ժամանակ։ Նրանք հաճելի ու գեղեցիկ օր են ունեցել։

Անահիտը պարել է Արմանի հետ։ Չնայած տեսանյութում երևում է, որ Արմանի աչքերը թախծոտ են ու տխուր, բայց երևում է, որ նա փորձում է ուրախանալ՝ իր հերթին մայրիկին ուրախացնելով։

Անահիտի և Արմանի փոխադարձ վերաբերմունքը, մեկը մեկին ուրախացնելու անկեղծ մղումն ու ցանկությունը միայն հիացմունքի են արժանի։ Նրանք իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: