Հայտնի, տաղանդաշատ ու սիրված երաժիշտներից Հայկոն օգոստոսի քսանհինգին բոլորել էր ծննդյան քառասունութ տարին։ Երգիչը 2010 թվականին կյանքը կապել է Անահիտի հետ։

Նա խոստովանում է, որ Անահիտին տեսել ու սիրահարվել է, ինչից հետո հեռուստատեսություն աշխատող իր ընկերներին խնդրել է, որ նրանք միասին մի նախագծի մասնակցեն։

Սկսվել է նրանց շփումը, ինչը պսակվել է ամուսնությամբ, իսկ դրանից հետո լույս աշախրհ է եկել նրանց զավակը՝ Արմանը։

Անահիտն այսօր իր սոցհարթակում ընտանեկան փոքրիկ պատմություններ է ներկայացրել՝ արտահատելով իր հույզերն ու ապրումները։

Իր հրապարակման մեջ Անահիտը պատմում է, թե ինչպես է Հայկոն կարողացել գտնել որդու հետ շփման ճիշտ ուղիները, նույնիսկ հաշտեցրել է իրեն ու տղային, եթե ինքը վիճել է Արմանի հետ։

Անահիտը խոստովանել է, որ նա իրեն հիմա առանց հենարանի է զգում, քանի որ իրեն միշտ ուժեղ ու ապահով է զգացել, քանի որ եղել է Հայկոյի ներկայությունը, իսկ հիմա նա տանը փակել է որդուն, որ հանկարծ որևէ մեկից չիմանա հայրիկի հետ կատարվածը։