Այ այս նկարով սեր եմ փոխանցում Աշխարհի բոլոր մարդկանց, ու խնդրանքս․․․

Անդրանիկ Հարությունյանն ամեն պարագայում չի կորցնում իր լավատեսությունը։ Արտիստը լայնորեն օգտվում է համացանցային հնարավորություններից։ Նա փորձում է համացանցի միջոցով իր լավատեսությամբ վարակել նաև մյուսներին, որոնք հասկանալի պատճառնելորվ որոշակիորեն լարված են ու ընկճված։

Անդրանիկ Հարությունյանը տեղադրել է իր և սիրելի տիկնոջ համատեղ լուսանկարներից մեկը՝ գրելով այսպես «Այ այս նկարով սեր եմ փոխանցում Աշխարհի բոլոր մարդկանց, ու խնդրանքս սիրեք իրար ու մի կռվեք երբեք»։

Անդրանիկի կինը՝ Մերին, որ աչքի է ընկնում կատակասեր բնավորությամբ և ունի ոչ պակաս հումորի զգացում, որքան ամուսինը, արձագանքել է ամուսնու այս հրապարակմանը։ Մերին լուսանկարին ու ամուսնու խոսքերին արձագանքել է հարցով։ Նա գրել է․ «Անդ, լա՞վ ես»։

Անդրանիկն էլ իր հերթին ոչ պակաս հումորային արձագանք է տվել՝ գրելով․ «Ո՞վ ա»։ Ամեն դեպքում, ամուսիններին հաջողվել է հասնել իրենց նպատակին և բարձրացնել իրենց հետևորդներից շատերի տրամադրությունը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: