Այս օրն Անի Քոչարի համար չափազանց կարևոր օր է. ահա թե ինչու

Անի Քոչարը գրում է. «Մեկ տարի առաջ այս օրը առավել քան վստահ էի, որ 2020-նն իմ տարին է լինելու: Դե, հունվարի 20, 2020թ., մի տեսակ խորհրդանշական և խորհրդավոր էր թվում:

Ինչ խոսք, մեծ ակնկալիքներ ունեի այդ տարվանից և պետք է խոստովանեմ, որ չնայած բոլոր դժվարություններին և փորձություններին այն իսկապես հաջող տարի էր ինձ համար, բայց…

Ավաղ միշտ գալիս է գոնե մի հսկա ԲԱՅՑ և ստվերում ամեն բան: Եթե չլիներ չարաբաստիկ պшտերազմը (այդ օրվանից ի վեր, աշխարհը կարծես փուլ է եկել գլխիս), ապա ես երջանկությամբ կհայտարարեի, որ 2020-ը իմ կյանքի լավագույն և ճակատագրական տարիներից մեկն էր:

Իմ կյանքի կարևորագույն իրադարձություններից երկուսը հենց նախորդ տարի եղան: Ինչ խոսք, երջանիկ էի:

Բայց և մի կարևոր բանում համոզվեցի, իմ երջանկությունը երբեք կատարյալ չի կարող լինել, եթե շուրջս մարդիկ դժբախտ են, ցավ և վիշտ ունեն:

Այնպես որ այսօր՝ իմ կյանքի վերածծնդի 3-րդ տարում, ցանկանում եմ բոլորին երջանկություն, անփորձանքություն, միայն այդպես կարող եմ վայելել իմ կյանքի վաստակած երջանկությունն ու ներդաշնակությունը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: