Մենուա Սողոմոնյանը գրում է․ «Արտգործնախարար Արա Այվազյանի հրաժեշտի խոսքի առանցքն այն միտքն է, որ չի կարող ի պաշտոնե կատարել քայլեր, որոնք կխաթարեն հայոց անկախ պետականությունը: Ըստ էության Արա Այվազյանը տեղեկացնում է առաջիկայում սպասվելիք գործընթացի մասին, որը սպառնում է Հայաստանին զրկել միջազգային սուբյեկտայնությունից:

Երկու բան կարող ենք ենթադրել. 1/ Հայոց անկախ պետականությանն ու ազգային շահերին հակասող գործարքը կստորագրվի մինչև ընտրությունները, այլապես արտգործնախարարը հրաժարական չէր տա:

2/ Գուցե մինչև ընտրությունները չստորագրվի գործարքը, սակայն այս պահին ստիպողաբար այդ գործարքի մշակմանը մասնակից են դարձնում ՀՀ արտգործնախարարությանը, կառույցի, որը ինստիտուցիոնալ առումով է ներկայացնում է ՀՀ պետական շահերը (անկախ տարբեր նախարարների վերաբերյալ մեր մոտեցումներից):

Եթե գործարքի ստորագրումը Նիկոլ Փաշինյանի լոբբինգն է, ուրեմն Արա Այվազյանը պարտավոր է դրա էության մասին հանրությանը ներկայացնել մանրամասն տեղեկատվություն՝ վտшնգավոր զարգացումները կանխելու համար:

Եթե անգամ հասել ենք մի փուլի, որ տվյալ կnրծանարար գործարքի ստորագրումը կախված չէ, կամ քիչ է կախված երկրի ղեկավարի ով լինելուց, ապա, գլխներիս ճարը գտնելու համար, կրկին խնդրում և պահանջում եմ Արա Այվազյանից հաղորդել դրա էության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ»: