Հայտնի երգչուհի Նանան հետպատերազմյան շրջանում շատ հաճախ է իր աշխույժ ու պարային երաժշտությամբ հանդես գալիս հայ զինվորների, պատերազմի մասնակիցների պատվին կազմակերպված միջոցառումներին։

Որպես կանոն, նման միջոցառումներին մեր երգիչներն ու երգչուհիներն իրեն կամքով որոշում են առանց որևէ հոնորարի հանդես գալ՝ այդպիսով իրենց բաժին լուման դնելով հայրենի պաշտպանության նվիրյալների կյանքն ավելի լավը դարձնելու կարևոր գործին։

Երգչուհին գրառմամբ հայտնել է, որ մեդալի է արժանացել։ Շնորհակալություն հայտնելով իրեն շնորհված մեդալի, բարձր պատվի համար՝ Նանան լուսանկարներ է տեղադրել ու գրել է հետևյալ միտքը․

«Բարեգործություններիս ու հայ երգիս մատուցման համար պարգևատրվեցի ՀՀ Սայաթ Նովա բարձր մեդալով։ Այս գնահատականից հետո ավելի պարտավորված կպահեմ հայուհու իմ տեսակը։ Պատիվ ունեմ։

Շնորհակալ եմ՝ ՀՀ և ԱՀ ֆիդայիների ողջ կառույցին! Աստված, Արցախ Հայաստան ու Հայ Ազգ։ Սիրով Ձեր՝ Նանա»,- իր գրառումը եզրափակել է Նանան։