Թովմասյան Լուսինեն մեր ամենից ակտիվ երիտասարդ երկու զավակ ունեցող մայրիկներից է, որին հաճախ կարելի է տեսնել ճամփորդությունների, ընտանեկան զբոսանքների ու ժամանցների մեջ։ Թվում է՝ նրա կյանքում ամեն ինչ հրաշալի է ու ներդաշնակ։

Բայց գեղեցկուհու մոտ անքնություն կա, որի պատճառով նա գիշերն ընդամենը չորս ժամ է կարողանում քնել։ Իր առօրյա հոգսերի, օրվա կազմակերպման և անցուդարձի մասին Լուսինեն գրել է հետևյալը․ «Շարժվում ենք առաջ։

Այսօր քնել եմ մոտավոր 4 ժամ։ Մի հարցրեք ինչու. տարբեր պատճառներով` երեխաներ, անքնություն։ Առավոտյան այցելել եմ թերապևտին և շտապել եմ գրասենյակ: Հիանալի է, որ աշխատանքս սիրում եմ և հաճույք եմ ստանում:

Հիանալի է, որ գարուն է: Հիանալի է, որ կարողանում եմ ճիշտ բալանասավորել աշխատանքս և ընտանիքս»,- իր գրառումը եզրափակել է Լուսինեն՝ կցելով պորտրետային կադրեր, որոնք արվել են ազատ մնացած ժամանակահատվածում։