Այսօր Տիգրան Արզաքանցյանի ծննդյան օրն է․ նրա կինը տեսանյութ է հրապարակել

Այսօր հայտնի գործիչներից Տիգրան Արզաքանցյանի ծննդյան օրն է։ Այս առիթով նրա կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, տեսանյութ է հրապարակել իր և ամուսնու մասնակցությամբ։

Տեսանյութում Նատալյան հայտնում է, որ Այսօր Տիգրանի ծննդյան օրն է։ Նրանք գտնվում են Սևանի ափին։ Դրսում փոքր-ինչ քամի է ու բարակ անձրև է մաղում։

Նատալյան հարցնում է, թե ի՞նչ տպավորություններ թողեց անցնող տարին, իսկ Տիգրանը պատասխանում է, որ անցնող տարվա տպավորությունները կապված են արտահերթ ընտրությունների հետ։

Տիգրանն ասում է, որ առաջիկա ծրագրերի ի կատար ածմանն է պատրաստվում, իսկ ինքն իրեն ցանկանում է առողջություն, հարևաններին՝ զսպվածություն, որ այլևս չկրակեն, այլապես իրենց վիճակն աննախանձելի կլինի, իսկ երկրին խաղաղություն է մաղթում։

Նատալյա Ռոտենբերգը որպես վերջաբան համբուրում է ամուսնուն, բոլորին բարին է մաղթում՝ ասելով, որ իրենք կմոտենան սեղանին, որն իրենց է սպասում։ Այս տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: