Բնականաբար այսօրվա հույժ կարևոր և հիրավի պատմական հանդիպման մանրամասներն ու բոլոր հանգամանքները գտնվում են շատ-շատերի ուշադրության կենտրոնում: Բոլորն էլ ուշադրությամբ հետևում են պաշտոնական հրապարակումներին՝ միաժամանակ տալով որոշակի գնահատականներ:

Անդրադառնալով այս կարևոր հանդիպմանը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն ուշագրավ և սատիրիկ հրապարակում է արել Ի. Ալիևի կեցվածքի առնչությամբ: Քաղաքագետը գրել է հետևյալը.

«Ես, ինչպես նաև իմ նման հարյուր հազարներ, խորհրդային տարիներին առավել քան արժևորում էինք գրքերից ու էկրաններից հորդացող, ինչպես հետո պարզվեց, չեկիստների օսլայած ու լաքած կերպաներ: Մասնավորապես, խելքը:

Սակայն գորբաչովյան պերեստրոյկան ու բացված արխիվները ջրեցին ստորագույն իրականությունը: Հետո մենք տեսանք ինչպես մեր, այնպես էլ օտար չեկիստների մերկ ողոմելիությունն ու շատերի գավառական սահմանափակությունը, նաև ծախվածությունը:

Այսօր նույն երևույթը տեսանք՝ չեկիստի տղա, անկասկած նույն ինքը` չեկիստ Հեյվան իլհամ հեյդարովիչ ալիևին՝ էշից ընկած կերպարում: Այ քեզ բան»,- իր միտքը եզրափակել է քաղաքագետը: