Այսօր սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի հայրիկի ծննդյան օրն է․ ահա թե ինչ ինքնատիպ եղանակով է որդին շնորհավորել հորը

Գուրգեն Դաբաղյանը մեծացել է ավանդական ու միևնույն ժամանակ երաժշտական ընտանիքում։ Գուրգենի առաջին երաժիշտ ուսուցիչը հենց իր հայրն է եղել, ումից էլ տաղանդավոր երգիչը սովորել է երգչի վարպետություն։

Այսօր Գուրգենի հայրիկի՝ Լևոն Դաբաղյանի ծննդյան տարեդարձն է։ Որդին ինքնատիպ կերպով է որոշել շնորհավորել հայրիկին։ Նա տեղադրել է իր հարսանեկան արարողությունից մի հատված, որի մեջ ելույթ է ունենում նրա երգիչ հայրը՝ Լևոն Դաբաղյանը։

Տեսանյութը տեղադրելով՝ Գուրգենը այդկերպ է շնորհավորել սիրելի հայրիկին և ուսուցչին՝ գրելով հետևյալը․ «Այսօր հայրիկիս ծննդյան օրը նշեցինք։ Ցանկացա կիսվել ձեզ հետ այս տեսանյութով, որը մի հատված է իմ հարսանեկան երեկոյից:

Երգում է իմ առաջին ուսուցիչը՝ հայրս, Լևոն Դաբաղյանը: Եվ նաև ուզեցի տեսնեք, թե երաժշտական գեները իմ մեջ որտեղից են գալիս»,- իր գրառումը եզրափակել է հայտնի երգիչը։

Գ․ Դաբաղյանի տեղադրած հարսանեկան տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: