Հայտնի լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանի տարեդարձն է։ Նա մերօրյա ամենից հայտնի լրագրողներից է, ով կարողանում է հետարքրիր հարցազրույցներ իրականացնել կարևոր ու առանցքային թեմաների շուրջ։

Պետրոսին այսօր անակնկալ նվեր են մատուցել աշխատավայրում՝ հենց եթերի ժամանակ։ Իր հերթական հարցազրույցներից մեկն է Պ․ Ղազարյանը վարել Ս․ Սաֆարյանի հետ, երբ տաղավար են մտել տորթով ու ծննդյան երգի շնորհավորանքով։

Անակնկալի եկած Պետրոս Ղազարյանը փչել է ծննդյան մոմերը՝ խաղաղության երազանք պահելով։ Ստյոպա Սաֆարյանն էլ իր հերթին փորձել է անմահացնել այդ ուշագրավ կադրերը։

Նշենք, որ Պ․ Ղազարյանն ամուսնացած է Ժաննա Անդրեասյանի հետ։ Նրանք երկու դուստրեր ունեն, ովքեր դպրոցահասակ երեխաներ են։

Պ․ Ղազարյանը խոստովանել է, որ իր գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով քիչ է աղջիկների հետ ժամանակ անցկացնում, բայց ժամանակ ունենալու դեպքում հաճույք է ստանում երեխաների հետ շփումից՝ համարելով՝ որ նոր սերունդը ավելի առաջադեմ ու զարգացած է, քան հին սերնդի ներկայացուցիչներն այդ տարիքում։