Այսօր մեր Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է… Հերոս ջան, պարտական ենք քեզ

Ռոբերտ Աբաջյանը այսօր կնշեր հերթական հոբելյանը, սակայն հայրենիքի անվտանգության պաշտպանության ժամանակ Ռոբերտը բռնել է անմահության ճանապարհը։

Շատ կարճ կյանք ապրած Ռոբերտը թողեց հերոսության վառ օրինակ՝ դառնալով լույսի ու հույսի փարոս, որն ուղղորդող է ապագա սերունդների համար։

Ռոբերտի մահանալու հանգամանքերի մասին խոսվել է բազմիցս։ Նա իր նռնակով վնասել է իրեն ու հակառակորդին, որպեսզի հանկարծ գերի չընկնի։

Ռոբերտի ծնողները երբևէ չեն կարող համակերպվել իրենց թանկ ու լուսավոր տղայի անժամանակ բացակայության հետ, սակայն անասելի հպարտ են նրանով։

Ռ․ Աբաջյանի եղբայրը փորձում է շարունակել հայրենանվեր գործունեությունը՝ օժանդակելով հայրենիքի պաշտպանության գործին առողջությանը տված երիտասարդ զինվորների առողջության վերականգնման գործին։

Այսօր, երբ հայրենիքի երկնքին դարձյալ կախված է անվտանգային լուրջ մարտահարավեր, Ռոբերտի և նրա նմանների դերն ու արարքների նշանակությունը առանձնահատում է նշանավորվում։

Ակտիվ, չարաճճի, խարիզմատիկ երիտասարդ մասին բոլոր պատմություններն ուրախ են ու զվարճալի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: