Տիգրան Արզաքանցյանն իր հարթակում տեղեկացնում է այն մասին, որ իր տղաներից մեկը մեկնում է հայկական բանակ, որ ծառայի։ Նա շատ ծնողների նման եկել է զինկոմ, որ ճանապարհի իր տղային։ Հայտնի գործիչն իր մասնակցությամբ կարճ տեսանյութ է տեղադրել։

Տ․ Արզաքանցյանը տեսանյութի կից գրել է, թե ինչ կարևոր է իր համար տղային հայկական բանակ ուղարկելու փաստը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր հայ ծնողի և հայ տղամարդու համար պատիվ է ճանապարհել իր որդուն հայկական բանակ։

Նա հավելել է, որ ինքն իրեն ավելի ուժեղ ու պինդ է զգում այսուհետև, քանի որ հենց իր տղան է հսկելու մեր ժողովրդի անդորրն ու խաղաղ քունը։ Իր մտքերը բոլոր զինվորականներին ուղղված բարեմաղթանքներով եզրափակելով՝ Տ․ Արզաքանյցյանը կարևորել է հայրենապաշտպանության գաղափարը։

Նա բոլորին պատասխանատվության և հաշվետու հայացք ունենալու կոչ է անում՝ հիշեցնելով Նժդեհի հետևյալ խոսքերը․ «Անցյալը մոռացողին պատժում է ապագան»։