«Այսօր մեր աղավնյակը դարձավ 10 տարեկան։ Շնորհավոր սիրունս, խորաթափանցս, շնորհալիս․․․» Արաքսյայի հուզիչ շնորհավորանքը դստերը

Անդրանիկի ու Արաքսյայի գեղեցիկ և հախուռն ընտանիքը արդեն ավելի քան տասնվեց տարի է ապրում է հագեցած ու գեղարվեստով լի կյանքով մի տանիքի տակ՝ մեծացնելով մեկ ուստր և դուստր, որոնք, արդեն իսկ նկատելի է, տաղանդավոր ու յուրահատուկ կերպարներ են։

Տարբեր առիթներով Արաքսյան իր ուրախությունն է հայտնել այն փաստի համար, որ իրենց զավակները բավականին կարծրատիպերից դուրս են մտածում, ավելի ազատամիտ ու անկաշկանդ են։

Արաքսյան շատ է պատմել իր տղայի մասին՝ նշելով, որ նա արդեն նկարահանումների փորձ ունի։ Նա ավելի սակավ խոսել է դստեր մասին, որը դպրոցահասակ աղջնակ է ու սովորում է Պուշկինի անունը կրող դպրոցում։ Արտիստների տան ամենափոքրիկն այսօր բոլորել է տասը տարին։

Այս առիթով Արաքսյան տեղադրել է աղջնակի լուսանկարներից մի երկուսը՝ գրելով մայրական հուզառատ հետևյալ խոսքերը․

«Այսօր մեր աղավնյակը դարձավ 10 տարեկան։ Շնորհավոր սիրունս, խորաթափանցս, շնորհալիս, անսահման սիրառատս, մեր տան էներգիա ուրախություն: Հ.գ․ ինքն է ճչում տնով մեկ «ես արդեն մեեեեեեեծ եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: