Այսօր Մարիամ Փաշինյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել մայրը

Այսօր Փաշինյանների ընտանիքում նշելու հատուկ առիթ կա․ ընտանիքի մեծ զավակը՝ Մարիամը, նշում է ծննդյան քսաներեքամյա հոբելյանը։

Մարիամը սովորել է Ա․ Բլեյանի հիմնած Մ․ Սեբաստացու անունը կրող դպրոցում, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Տարտուի համալսարանում։

Կրթությունը աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մեկում ստանալուց հետո Մարիամը վերադարձել է հայրենիք։ Նրա վերադարձը համընկավ Թավշյա հայտնի հեղափոխության հաղթանակի հետ։

Մարիամը ներգրավվել է Ստարթ-ափ թիմում և այժմ էլ աշխատում է այդ ոլորտում՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։

Նկատելի է, որ Մարիամը բավականին համառ ու աշխատասեր օրիորդ է, ով շարունակաբար աշխատում է իր անձնային որակների զարգացման ուղղությամբ։

Մարիամը դեռևս ընտանիք չի կազմել։ Նա անձնական թեմաների շուրջ հրապարակումներ կամ ակնարկներ չի անում, նրա անձնական բնույթի հրապարակումները հիմնականում քույրերի, եղբոր և ծնողների մասին են։

Ա․ Հակոբյանը, շնորհավորելով դստերը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, տեղադրել է նրա լուսանկարներից մեկը և գրել է հետևյալը․ «Շնորհավոր մեր չքնաղ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: