Գեղամ Օհանյանը գրում է․ «Այսօր մայրանալը ավելի դժվար է ու իսկապես այդպես է։ Կյանքը 21-րդ դարում կնոջը տալիս է ավելի շատ հնարավորություններ և ավելի շատ պատասխանատվություն։ Պիտի սովորես, որ կարողանաս ապրել այս իրականության մեջ։ Որ կարողանաս այս իրականության մեջ մրցունակ մարդ դաստիարակես։

Պիտի մասնագիտանաս, որ կարողանաս գումար վաստակել։ Պիտի այս ամենը կազմակերպես ընտանիք կազմելուն զուգահեռ կամ ինչպես հաճախ լինում է, այդ ամենից հետո։ Իսկ մարդու օրգանիզմը ըմբոստանում է ուշ տարիքում և առաջանում են նոր խնդիրներ։

Բայց մենք հաճախ դժվարանում ենք ընդունել ու հասկանալ այս ամենը, ինչը ծնում է նոր խնդիրներ։ Ամեն ինչ պետք է անենք, որ դեմոգրաֆիական խնդիրները չբախվեն զարգացվածության խնդիրներին, ինչպես արևմուտքում տեղի ունեցավ։ Այլ միասին քայլեն ու ստեղծեն գեղեցիկ, նոր և ուժեղ հասարակություն։

Իսկ այդ ուժեղ հասարակության հիմքում ուժեղ ընտանիքն է, որի ճիշտ մոդել պիտի կարողանանք ստանալ։ Շնորհավորում եմ բոլոր մայրերի տոնը, շնորհավոր բոլոր նրանց տոնը, ովքեր անկախ այսօրվա մարտահրավերներին, որոշել են մայրանալ։ Մայրերի ափի մեջ է ազգերի, աշխարհի ճակատագիրը»։