Այսօր Մագավտո նախագծի հեղինակ Մագա Մարտիրոսյանի որդու ծննդյան օրն է. ահա թե ինչ է պատմում մայրը նրա մասին

Մագավտո հեռուստանախագծից հայտնի դարձած Մագա Մարտիրոսյանը մեկ որդի ունի: Նրա որդին՝ Լևոնը, մայրիկի պես մեծ հոտաքրքրություն ունի մեքենաների նկատմամբ:

Լևոնի ծննդյան օրվա առիթով մայրը հուզիչ հրապարակում է արել: Նա իր հրապարակման մեջ մի դեպք է պատմել Լևոնի մասին:

Երբ տղան դեռ շատ փոքր է եղել, 2,5 տարեկան, մի անգամ մոտեցել է մենակ նստած մորը և ասել, որ չտխրի, քանի որ ինքն այլևս մենակ չէ, նա միշտ իր հետ կլինի:

Մայրը խոստովանում է, որ չնայած զավակի զարմանալի փոքր տարիքին, տղան իր խոստումը մինչ այսօր կատարում է և մայրն իրեն երբևէ մենակ չի զգացել: Նա նշում է, որ միշտ զգացել է որդու սատարող, ուժ տվող ներկայությունը:

Մագա Մարտիրոսյանը գրել է, որ տղան իր հպարտությունն է: Մայրը հրապարակել է նաև որդու հետ ունեցած ջերմ ու պայծառ լուսանկարները՝ ստանալով բազմաթիվ ջերմ շնորհավորական մեկնաբանություններ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: