Վաստակաշատ Արա Մաթևոսյանը թատերական աշխարհում է տարիներ շարունակ։ Նա իր անխոնջ ու նվիրյալ աշխատանքի, արտիստական տաղանդի շնորիվ կարողացել է իր կայուն տեղը նվաճել ոլորտում՝ դառնալով ոլորտի լավագույն ներկայացուցիչներից մեկը։

Արա Մաթևոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Նրան շնորհավորել են Պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմը, հարազատները, ինչպես նաև այն բոլոր մարդիկ, որոնք տարիներ շարունակ սիրով հետևում են նրա դերասանական խաղին։

Արա Մաթևոսյանը լույս աշխարհ է եկել հանրաճանաչ ու տաղանդավոր արտիստների ընտանիքում։ Նա հանրահայտ դերասան ու բեմադրիչ Աշ-Մաթի տղան է, իսկ մայրը տաղանդավոր արտիստուհի Վարդուշ Թամրազյանն է։

Արա Մաթևոսյանը ծնունդով գյումրեցի է։ Արտիստական կրթությունը ստացել է Երևանում՝ ուսանելով Թատերական ինստիտուտի Զավեն Տատինցյանի արվեստանոցում։ Արա Մաթևոսյանի թոռը՝ Արման Մաթևոսյանը, նույնպես որոշել է ընտրել արտիստական գիծը՝ շարունակելով ընտանեկան ընդունված ավանդույթները։