Հանրահայտ ու տաղանդաշատ դերասան Արթուր Ութմազյանը ծնվել ու մեծացել է պատմաբանի ու դերասանի ընտանիքում։ Հայրը՝ Հայկարամը, ոչ միայն պատմաբան էր, այլ նաև պետական գործիչ, իսկ մայրը՝ Հրաչուհի Ջինանյանը, տաղանդաշատ արտիստ։

Հանրահայտ արտիստն արդեն յոթանասունհինգ տարեկան է, իսկ այդ տարիների ընթացքում լավագույնս յուրացրել է հայ թատերական ու բանաստեղծական արվեստը՝ այն փոանցելով ունկնդիրներին։

Տարբեր բեմերում Արթուր Ութմազյանի ստեղծած փայլուն կերպարները և հանդիսատեսին ներկայացրած պոեզիայի երեկոները նրան դարձրել են սիրելի շատերի համար։

Արթուրն ընտանիք է կազմել Մարգարյան Տաթևիկի հետ։ Նրանք մեկ դուստր ունեն, որին անվանակոչել են տաղանդավոր տատիկի պատվին։ Տաթևիկը հագուստի դիզայներ է։ Նա է շատ հանրահայտ դեմքերի հագուստների մոդելավորողը։

Արթուր Ութմազյանի կերպարը, նրա ընտանիքը և ապրած կյանքը օրինակելի է ու արվեստով լեցուն։ Նա կարողանում է իր շուրջն արվեստ ու մշակույթ սփռել՝ գաղափարական ու մտածական հարստություն տալով շատերին։