Այսօր հանրահայտ ու տաղանդավոր երաժիշտ Ֆորշի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Լեգենդար, նշանավոր ու տաղանդաշատ երաժիշտ Ֆորշն այսօր բոլորում է ծննդյան հիսունչորս տարին։ Նրա իսկական անունը Վահան է, ազգանունը՝ Գևորգյան։ Պատանի Վահանը երաժշտական կրթություն է ստացել Չայկովսկու անունը կորղ երաժշտական դպրոցում։

Ֆորշը սովորել է ջութակի դասարանում, որից հետո ուսումը շարունակել է Կոնսերվատորիայում՝ դարձյալ ջութակի բաժնում։ Քչերը գիտեն, որ Ֆորշը ժամանակին նաև դերասանական գործունեությամբ է հանդես եկել՝ լինելով «Մետրո» թատրոնի կոմպոզիտորն ու դերասանը։

Ֆորշը հեղինակ է ավելի քան հիսուն երգի, նրա երգերի հիման վրա և նրա մասնակցությամբ նկարահանվել են շուրջ քսան տեսահոլովակներ։ Ֆորշի երաժշտական ստեղծագործությունները և դրանց մատուցման հեղինակային կերպն ասպարեզում տարբերվում են իրենց ինքնատիպությամբ ու յուրօրինակությամբ։

Նշենք, որ Ֆորշը մեկ տղա ունի։ Նրա տղան ևս ժառանգել է հայրիկի երաժշտական տաղանդն ու հակումները։ Նա նույնպես զինծառայությունն ավարտելուց հետո հանդես է գալիս երաժշտական գործունեությամբ՝ հաճախ նվագակցելով հայրիկին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: