Այսօր հայ օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու շատերի կողմից մեծ սեր ու հարգանք վայելով երգչուհիներից Հասմիկ Պապյանի տարեդարձն է այսօր։ Սիրված օպերային երգչուհին վերջին տարիներին հայրենիք է վերադարձել մշտական բնակության համար։

Պատերազմական ու հետպատերազմական օրերին Հասմիկ Պապյանն ակտիվ հասարակական գործունեությամբ էր զբաղված և հիմա էլ շարունակում է զբաղվել այդ գործունեությամբ։

Նա հիմա տարատեսակ արժեքավոր մշակութային նախագծեր է իրականացնում, որոնք միտված են վերակենդանացնելու և նորոգելու ոչ միայն հայաստանյան մշակութային կյանքը, այլ նաև բուժելու հասարակությանը պատերազմական տրավմաներից։

Հասմիկ Պապյանը Կոնսերվատորիայում նախ ջութակահարի, ապա երգչուհու մասնագիտություն է ստացել։ Նա տարիներ շարունակ հանդես է եկել համաշխարհային ամենից հայտնի բեմերում, ամենից հեղինակավոր ներկայացումներում։

Համերգային շրջագայությունների բերումով ծանոթացել է ավստրիացի թատերագիր Կոնրադ Կուեյնի հետ, ում հետ շփումներն ի վերջո ամուսնությամբ են ավարտվել։

Անձնական հանգամանքներով պայմանավորված՝ միառժամանակ ապրել է Ավստրիայում։ Ներկայում հայրենիքում է իր աղջկա հետ։ Սիրված երգչուհին ամուսնության արդյունքում մեկ աղջիկ է ունեցել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: