Այսօր հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Դարբինյանի ծննդյան օրն է. մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հասարակական-քաղաքական գործիչ Արմեն Դարբինյանը նշում է ծննդյան հիսունվեց ամյակը: Նա ծնունդով Գյումրիից է: Սովորել է Մսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում:

Նա ժամանակին ստանձնել է մի շարք պատասխանատու և բարձր պաշտոններ, ընդհուպ՝ մինչև Հայաստանի վարչապետի պաշտոնը:

Արմեն Դարբինյանը ժամանակին ամուսնացած է եղել Արմինա Դարբինյանի հետ, ով եղել է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրենը: Նրանք մեկ դուստր ունեն, ով երկու տարի առաջ է ամուսնացել:

Արմեն Դարբինյանի ծննդյան օրվա առիթով երաժիշտ Վահան Արծրունին գրել է. «Այսօր Արմեն Դարբինյանի ծննդյան օրն է: Կան մարդիկ, որոնց հետ շփման փորձն ու ընկերությունը անթերի են: Նման անհատները շատ չեն, քանի որ հատուկ արժեհամակարգի, դաստիարակության և կրթվածության կրող են:

Դա հենց այն մարդկային Որակն է, որը, եթե օժտված է բարձր նպատակով, ունակ է փոխել Իրականությունը իր շուրջ, համախմբել համախոհներին և ձևավորել մթնոլորտ, սերունդ՝ այն ինչ կատարել է Դարբինյանը որպես կրթության կազմակերպիչ և ինչ կարող է անել որպես քաղաքական գործիչ, համոզված եմ:

Սիրելի Արմեն, ամենաբարին եմ մաղթում Քեզ և բոլոր վեհ նպատակների իրականացում: Գիտես՝ միշտ քո կողքին եմ»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: