Հանրահայտ երաժիշտ ու երգիչ Վաչե Ամարյանը բոլորել է ծննդյան քառասունամյա հոբելյանը։ Հանրահայտ երգիչն իր գեղեցիկ ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում։

Վաչեի ընտանիքում մեծանում են երեք հրաշք բալիկներ, ընդ որում, երգչի կրտսեր զավակը՝ աղջնակը, ում Վիկտորիա են անվանակոչել, լույս աշխարհ է եկել նախորդ տարի։

Վաչեի համար կյանքի գլխավոր ուրախությունները նրա բալիկներն են։ Նրա սոցհարթակը ողողված է իր հրաշալի բալիկների մասին պատմող գեղեցիկ ընտանեկան կադրերով։ Վաչեն հաճախակի է երեխաներից հեռու գտնվում։

Իր ծննդյան օրը երգիչը դարձյալ հեռու է ընտանիքից։ Արդեն շաբաթներ շարունակ նա Ամերիկայում է, որտեղ մասնակցում է ինչ-որ նոր ֆիլմի նկարահանումների։ Նշենք, որ երգիչն ունի նաև դերասանական փորձառություն։

Նա այժմ էլ նկարահանվում է ֆիլմում, որի մասին խոստացել է ավելի ուշ պատմել։ Ծննդյան օրվա առիթով երաժիշտը ստացել է բազմաթիվ ջերմագին մեկնաբանություններ։

Նա տեղադրել է իր լուսանկարը՝ ծննդյան շնորհավորանքով, նշելով, որ արդեն քառասուն տարեկան է։