«Այսօր ինձ բաժին հասած կյանքիս ամենալուսավոր օրերից մեկն է․․․» Արա Ավետիսյանի հուզիչ գրառումը

Քանի որ Ավետիսյան եղբայրները միանգամից հայտնի ու սիրելի դարձան շատերի կողմից, նրանք էլ իրենց հերթին համացանցային իրենց հարթակում որոշակի ակտիվություն են ցուցաբերում՝ բավարարելով իրենց անձի շորջ առկա հետաքրքրությունների շրջանակը։

Երկու եղբայրներն էլ ունեն իրենց գեղեցիկ ընտանիքներն ու զավակներին։ Այսօր Ավետիսյան հանրահայտ եղբայրներից մեկի՝ Արա Ավետիսյանի աղջիկը՝ Էլենը, բոլորում է ծննդյան ութ տարին։ Այդ առիթով հայրը կադրեր է տեղադրել Էլենի մասնակցությամբ և հուզառատ շնորհավորական խոսքեր ուղղել դստերը։

Արա Ավետիսյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Այսօր ինձ բաժին հասած կյանքիս ամենալուսավոր օրերից մեկն է. 8 տարի առաջ այս օրը ծնվեց իմ ու կնոջս ամենասպասված ստեղծագործությունը՝ ԷԼԵՆՍ։

Բարով ես ծնվել իմ արքայադուստր, առողջ ու հաջողակ լինես կյանքում, պիտանի զավակ մեր ու հայրենիքիդ համար։ Պապան սիրի քո սիրով լեցուն աչուկները և ժպիտը։ Մեր հպարտություն՝ Էլենս Աստված օրհնի ծնունդդ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: