Այսօր Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է. և ոչ միայն

Այսօր տաղանդավոր ռեժիսոր, ինքնատիպ ու համարձակ մտավորական Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է: Լրանում է վաստակավոր ռեժիսորի վաթսունչորս տարին: Նշենք, որ բոլորովին վերջերս կյանքից հեռացել է Ռ. Բաբայանի մայրը:

Ռ. Բաբայանը ծնունդով Երևանից է, սովորել է Ռուսաստանի թատերական ակադեմիայում: Նա այն ստեղծագործ մշակութային գործիչներից է, որ պարբերաբար հանդես է գալիս տարատեսակ ուշագրավ նախաձեռնություններով:

Նա ստեղծել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, ապա նաև «Թատրոն Իքս» փառատոնը: 1995 թվականից Ռուբեն Բաբայանը դասախոսում է Թատերոնի և Կինոյի ինստիտուտում: Տիկնիկային թատրոնի տնօրենն է:

Իր ծավալած արժեքավոր ու արդյունավետ գործունեության շնորհիվ Ռուբեն Բաբայանն արդարացիորեն արժանացել է բազում պարգևների ու մրցանակների:

Նշենք նաև, որ Ռուբեն Բաբայանն իր սոցհարթակում հրապարակել է իր և դստեր համատեղ լուսանկարը՝ գրելով, որ այսօր նաև դստեր՝ Մարիայի ծննդյան օրն է և որ նա իսկապես երջանիկ օր է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: