«Այսօր դու դարձար 21 տարեկան։ Ուղիղ այնքան, որքան որ ես էի, երբ ձեռքդ բռնեցի ու քայլեցինք միասին․․․» անհնար է չհուզվել Անահիտ Կիրակոսյանի այս գրառումից

Անահիտ Կիրակոսյանը հայտնի է իր բացառիկ նուրբ ու հոգատար բնավորությամբ, շրջապատի մարդկանց կյանքը գունավորելու ու գեղեցկացնելու կարողությամբ։ Անահիտն ապրում է իր զավակներով՝ ապրեցնելով նրանց։

Անահիտի սերն ու նվիրում աղջիկների ու որդիների նկատմամբ պարզապես հիացմունքի են արժանի։ Արտիստուհու հերթական գրառումը դուստրերից ավագի՝ Լաուրայի տարեդարձի առիթով է։

Անահիտը տեղադրել է լուսանկարներ, որոնցում դստեր՝ Լաուրիկի և նրա որդու հետ է, ինչպես նաև կադրեր Լաուրիկի մանկությունից։ Այդ կադրերին Անահիտը կցել է հետևյալ հուզիչ մեկնաբանությունը․ «Ժամանակն իսկապես արագ է սլանում։

Այսօր դու դարձար 21 տարեկան։ Ուղիղ այնքան, որքան որ ես էի, երբ ձեռքդ բռնեցի ու քայլեցինք միասին։ Հիմա արդեն դու՛, ունես քո հրաշքին։ Հավատս չի գալիս, դեռ երեկ 9-ը տարեկան խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է՝ մայրիկ։

Շնորհավոր ծնունդդ, Լաուրիկ, վստահ եմ, որ կլինես իմաստուն կին ու լավ մայրիկ, իմ աղջիկ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: