Այսօր դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանի ծննդյան օրն է․ մանրամասներ կյանքից վաղ հեռացած արտիստի կյանքից

Այսօր սիրված ու տաղանդավոր արտիստներից Ռուդոլֆ Ղևոնդյանը կբոլորեր ծննդյան վաթսունինը ամյակը։ Նա կյանքից հեռացել է դեռ երկու տարի առաջ՝ վաթսունյոթամյա հասակում։

Չնայած արտիստը մոտենում էր յոթանասունի շեմին, սակայն նա լի էր կյանքով ու էներգիայով և դեռ շատ ասելիք ու անելիք ուներ այս կյանքում։

Ռուդոլֆը ծնվել է Ստավրոպոլում, իսկ դերասանական կրթությունը ստացել է Երևանում՝ Թատերական ինստիտուտում։

Դերասանը իննսունականների սկզբին ապրել է մոսկովյան միջավայրում՝ այնտեղ ևս հանդես գալով մի շարք ֆիլմերում։ Հետո դերասանական կերպավորումներով հանդես է եկել Հայաստանում, իսկ 2004 թվականից փոխադրվել է Բելգիա։

Նա կյանքի վերջին տարիները ևս Բելգիայում է ապրել։ Վերջին օրերին դերասանը բելգիական հիվանդանոցում է եղել, իսկ 2019 թվականի հուլիսի տասնվեցին կնքել է իր մահկանացուն՝ այլևս անզոր լինելով պայքարել հիվանդության դեմ։

Դերասանի մարմինն ամփոփված է Բելգիայում։ Նրան արժանիորեն շնորհվել են մի շարք պարգևներ ու մրցանակներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: