Այսօր դերասան Նարբե Պողոսյանի ծննդյան օրն է. կնոջ՝ Աստղիկ Ալավերդյանի հուզիչ շնորհավորանքը

Այսօր սիրված դերասան Նարբե Պողոսյանի ծննդյան օրն է: Նարբե Պողոսյանը ծնվել է Իրանի մայրաքաղաքում՝ Թեհրանում: Կրթությունը ստացել է տեղի Նվարդ Գյուլբենկյան և Գոհար հայկական դպրոցներում:

Նա Հայաստան է տեղափոխվել, երբ եղել է տասնյոթ տարեկան: Հայաստանում նախ «Գալիք» համալսարանի իրավաբանական, ապա Ճարտարապետական համալսարանի համակարգչային ծրագրավորման ֆակուլտետներում կիսատ ուսումնառություն ստանալուց հետո նա ի վերջ ընդունվում և սովորում է Թատերական ինստիտուտում:

Ապա սկսվել է նրա մասնագիտական գործունեությունը: Նարբե Պողոսյանն առավել հայտնի է «Ընտանեկան պատմություններ», «Տարբերակ» և այլ հեռուստանախագծերի, հեռուստասերիալների շրջանակներից:

Ամուսնու ծննդյան օրվա առիթով նրա կինը՝ Աստղիկ Ալավերդյանը հուզիչ շնորհավորական գրառում է արել: Նա գրել է.

«Այսօր ինձ համար շատ կարևոր օր է, այս օրը ծնվել է նա ով տարիներ հետո կդառնար իմ Մեծ Սերը, իմ երեխաների հայրը, հավերժ իմ գործընկերը: Քո կողքին ես ամենաուժեղն եմ և ամենակարողը: Happy birthday my love»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: